Համաշխարհային ուսանողական խաղերին Հայաստանը գնում է չորս մարզաձևով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 27, 2009 17:46

Հուլիսի 1-12-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կսկսի Համաշխարհային ուսանողական 25-րդ խաղերը, որին կմասնակցեն Հայաստանի ներկայացուցիչները: Այս մրցումները օլիմպիական խաղերից հետո իր նշանակությամբ և մասշտաբայնությամբ համարվում է երկրորդը:

Համաշխարհային ուսանողական խաղերին մասնակցում են այն մարզիկները, ովքեր ուսանում են բուհերում, կամ էլ ավարտել են մեկ տարի առաջ: Հայաստանը հանդես կգա միայն 4 մարզաձևերում` ձյուդո, թհեքվանդո, սեղանի թենիս և սուսերամարտ:

Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն ձյուդոյիստներ Հակոբ Առաքելյանը, Ռոբերտ Վարդանյանը, Համբարձում Տոնոյանը, Արթուր Սրապյանը, Անուշ Հակոբյանը, թհեքվանդոյիստներ` Մաքսիմ Սահակյանը, Լևոն Փաշաբեզյանը, Արման Երեմյանը, խոցասուսերակիրներ` Միքայել Ղազարյանը, Արկադի Մուրադյանը, Արթուր Կարապետյանը, սեղանի թենիսիստներ` Մուրադ Ասատրյանը, Գարեգին Մկրտչյանը, Մեսրոպ Ղուկասյանը:

Հունիսի 28-29-ին Բելգրադում կկայանա Ուսանողական մարզական միջազգային ֆեդերացիայի համաժողովը, որին կմասնակցեն ՀՀ ուսանողական մարզական ֆեդրացիայի փոխնախագահ, ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռազմիկ Ստեփանյանը և Սամվել Հարությունյանը:

Երեկ, Սերբիա ուղևորվելուց առաջ «Անկախ»ին Ստեփանյանը հայտնեց, որ մեր բոլոր մարզիկներն էլ ՀՀ ազգային հավաքականների անդամներ են և նրացից սպասելիքներ պետք է ունենալ:

Թհեքվանդոյիստ Երեմյանը կրում է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը և մրցանակակիր է դարձել նախորդ համաշխարհային ուսանողական խաղերում:

Դիտվել է 1364 անգամ:
Print Friendly

Leave a Reply