Խորեն Գևորը կմրցի աշխարհի ժամանակավոր չեմպիոնի հետ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 19, 2010 12:41

Գերմանիայում մարզվող և մրցելույթներ ունեցող միջին քաշային պրոֆսիոնալ բռնցքամարտիկ Խորեն Գևորը որոշել է շարունակել համագործակցությունը Universum պրոմոութերական ընկերության հետ: Արդյունքում նա հնարավորություն է ստացել հուլիսի 17-ին Գերմանիայի Շվերին քաղաքի մարզապալատի ռինգում մրցել WBC վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոն Սեբաստիան Զբիկի հետ, որը պրոֆեսիոնալ ռինգում 29 հանդիպում է անցկացրել և բոլորն էլ գրանցել է իր օգտին: Իսկ Խորենը` 31 հանդիպումից 27-ում հաղթել է, 4-ում պարտվել:

Դիտվել է 1691 անգամ:
Print Friendly

Leave a Reply