Հայաստանի սեղանի թենիսիստները կխաղան աշխարհի առաջնությունում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 19, 2010 12:32

Մոսկվայում մայիսի 23-30-ին կայանալու է սեղանի թենիսի աշխարհի թիմային առաջնությունը, որին մասնակցելու են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Ուժերն են չափելու 188 հավաքականներ: Հայաստանի տղամարդկանց ընտրանին հանդես կգա 4-րդ դիվիզիոնում: Հայտավորված են 46 թիմեր: Իսկ մեր մարզուհիները կպայքարեն 3-րդ դիվիզիոնում, որում 40 հավաքականներ են: Հայաստանի տղամարդկանց հավաքականում են` Մուրադ Ասատրյանը, Մեսրոպ Ղուկասյանը, Ալեքսանդր Դիարյանը: Իսկ մեր երկրի կանանց հավաքականում են ընդգրկվել Հասմիկ Մաթևոսյանը, Հասմիկ Խաչատրյանը, Լուիզա Նազարյանը: Հավաքականի գլխավոր մարզիչն է Ֆելիքս Սարգսյանը: Երկու թիմերի առջև խնդիր է դրված հաջող հանդես գալ, մեկ դիվիզիոն առաջ տեղաշարժվել: Իսկ դրա համար անհրաժետ է խմբային մրցաշարերում գրավել  առաջին երկու տեղերից մեկը: Ներկայումս Հայաստանի հավաքականն ուսումնամարզական պարապմունքներ է անցկացնում Հայաստանի հավաքական թիմերի նախապատրաստության Երևանի կենտրոնում:

Դիտվել է 1572 անգամ:
Print Friendly

Leave a Reply