Սմբատ Մարգարյանը Եվրոպայի եռակի չեմպիոն
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | May 19, 2010 11:33
Իսպանիայի Վալենսիա քաղաքի մարզապալատում մեկնարկած Եվրոպայի ծանրամարտի մինչև 17 տարեկանների առաջնությունում ոսկե երեք մեդալի տիրացավ Սմբատ Մարգարյանը: 56 կգ քաշային Երևանցի մարզիկը պոկում վարժությունում գլխից վեր պահեց 105 կգ-ոց ծանրաձողը: Հրում վարժության նրա արդյունքն է 135 կգ: Այսպիսով, Հայաստանի ներկայացուցիչը, երկամարտում ցույց տալով 240 կգ, վստահորեն գրավեց առաջին տեղը: Հիշեցնենք, որ պատանի ծանրորդը վերջերս Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում դարձել էր փոխչեմպիոն: Սա Մարգարյանի լավագույն մրցելույթը չէր, սակայն նա տասնմեկ կիլոգրամով առաջ անցավ երկամարտում երկրորդ մրցանակակիր դարձած մարզիկից: Ի դեպ, միայն վերջին պահին էր Իսպանիայի մուտքի վիզա տրվել և թույլատրվել Հայաստանի պատվիրակությանն ուղևորվել մրցավայր:






Facebook
Tweet This
Email This Post
