Սողանքներ Տավուշի եւ Լոռու մարզերում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 19, 2010 11:04

Մայիսի 18-ին, ժամը 09.10-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի «Գալավինո» թաղամասում տեղի է ունեցել սողանք (125մ երկարությամբ եւ 20մ խորությամբ), որը սպառնում է ավտոմայրուղու միակողմանի փակմանը. երթեւեկությունը մայրուղով դժվարացել է:

Դեպքի վայր է մեկնել Տավուշի մարզային փրկարարական  վարչության օպերատիվ խումբը:

Տեղում  պարզվել է, որ սողանքի հետեւանքով վնասվել է Երեւան-Դիլիջան եւ Իջեւան-Նոյեմբերյան  կապի օպտիկական մալուխը:

Ժամը 14.40-ի դրությամբ Հաղարծինի «Ճանշինի» կողմից ավտոմայրուղին մաքրվել է, երթեւկությունը` վերականգնվել: Կապի ծառայության աշխատակիցների կողմից տարվում են մալուխների վերականգնման աշխատանքներ:

***

Նույն օրը Լոռու մարզի Ջիլիզայի գյուղապետից  ահազանգ է ստացվել, որ մայիսի 17-ին տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհի տարբեր հատվածներում տեղի են ունեցել սողանքներ, ինչի հետեւանքով ճանապարհը դարձել է անանցանելի:

Ժամը 18.20-ի դրությամբ` Թումանյանի «Ճանշինի»  կողմից իրականացված մաքրման աշխատանքների արդյունքում ճանապարհի երթեւեկությունը վերականգնվել է:

Այրվել են մալուխներ

Նույն օրը, ժամը 14:39-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի  Ծարավ Աղբյուրի փողոցի 9-րդ շենքին հարակից  տարածքում:

Ժամը 14.40-ին դեպքի վայր է մեկնել մարտական հաշվարկ:

Դեպքի մասին տեղեկացվել է էլ.ցանցի հերթապահը:

Հրդեհը  մեկուսացվել է ժամը 15.11-ին, մարվել` ժամը 15.14-ին:

Թիվ 722 էլեկտրաենթակայանում այրվել են մալուխներ:

Ավտոպատահար

Նույն օրը, ժամը 23.57-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բաղրամյան պողոտայի 17-րդ շենքին հարակից տարածքում տեղի է ունեցել ավտովթար եւ հրդեհի բռնկում:

Ժամը 23.58-ին դեպքի վայր է մեկնել մեկ  մարտական հաշվարկ:

Տեղում  պարզվել է, որ, դեռեւս չպարզված հանգամանքներում, իրար են բախվել «Մերսեդես-E320» մակնիշի 13 ՕՍ 983, «Մերսեդես-E320» մակնիշի 12 ՈՈ 002 եւ «Միթսուբիշի Պաջեռո» մակնիշի 90 ՍԼ 993 պետհամարանիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Մերսեդես-E320» մակնիշի 13 ՕՍ 983 պետհամարանիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Հրդեհը  մարվել է ժամը 00.05-ին:

Պատահարի  հետեւանքով ավտոմեքենաների ուղեւորներ` 1987 թ. ծնված Դավիթ Խաչատրյանը,  1981 թ. ծնված Սեդրակ Եսայանը եւ 1981 թ. ծնված Արմեն Սեդրակյանը թեթեւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Հրդեհ վերելակի հորանում

Մայիսի 19-ին Կոտայքի մարզից տեղեկություն է  ստացվել, որ ժամը 01.55-ին հրդեհ է բռնկվել Հրազդանի «Կենտրոն» թաղամասի 32-րդ շենքում:

Ժամը 01.56-ին դեպքի վայր է մեկնել մեկ  մարտական հաշվարկ:

Հրդեհը  մարվել է ժամը 02.07-ին:

Չգործող վերելակի հորանում այրվել է ավտոմեքենայի հնամաշ նստարան:

Դիտվել է 1466 անգամ:
Print Friendly

Leave a Reply