Մի քանի ամիս է` Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը տարբեր շրջանների կրթության բաժիններում ստուգումներ է անցկացնում:

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 18, 2010 21:51

Նախարարության 4-5 հոգուց բաղկացած խմբերը հետազոտում են կրթության բաժիններում բյուջետային միջոցների ծախսումը: «Բիզիմ յոլ»-ին հայտնի է դարձել, որ ֆինանսների նախարարության անցկացրած ստուգումների ժամանակ զանգվածային կոռուպցիայի դեպքեր են հայտնաբերվել: Մեծ չափերով պետական միջոցներ տարբեր մեթոդներով յուրացվել են: Աղբյուրը հայտնել է, որ բյուջետային միջոցներն ամենաշատը թալանվել են Աղդամի, Քելբաջարի, Գյանջայի, Դաշքեսանի եւ Գեդաբեյի շրջաններում: Ըստ աղբյուրի, կոռուպցիայի եւ բյուջեի վատնման փաստերը թաքցնելու համար ֆինանսների նախարարության աշխատակիցները ամեն շրջանից 300-500 հազար դոլար փող են պահանջում: Կրթության բաժինների ղեկավարներն էլ իրենց մսխած միլիոնները մարսելու համար պահանջվող այդ փողը հավաքում են դպրոցների ուսուցիչներից: Թերթն անցյալ շաբաթ հայտնել էր Քելբաջարի շրջանային կրթության բաժնում նախարարության համար հավաքվող փողերը չտալու համար երեք տնօրենների ծեծի ենթարկելու մասին: Բացի այդ, Գորանբոյի շրջանի համար 3 դպրոցի տնօրեն Նուշաբա Ահմեդովան հայտնել է, որ ֆինանսների նախարարության համար հավաքվող փողերը չտալու պատճառով իրեն հեռացրել են աշխատանքից: Աղբյուրը թերթին հայտնել է, որ Աղդամի շրջանում միջնակարգ դպրոցի ուսուցիչներից 75-100 մանաթ փող են պահանջում: Կաշառք չտվող կրթության աշխատակիցներին տեղեկացրել են, որ կհեռացվեն աշխատանքից, իսկ նրանց փոխարեն կաշխատեն կրճատման տակ ընկած իրենց գործընկերները: Աղբյուրն ասել է նաեւ, որ շրջանների մեծամասնության, հատկապես, Աղդամի, Քելբաջարի եւ Գյանջայի ուսուցիչները չեն ցանկանում տալ պահանջվող փողը եւ պատրաստվում են ապստամբել կրթության եւ ֆինանսների նախարարությունների դեմ: «Կատարվող իրադարձության հետ կապված՝ զանգվածաբար հեռագրեր են ուղարկվում Ադրբեջանի ղեկավարությանն ու կրթության նախարարությանը: Ներկայում քննարկվում է արեւմտյան շրջաններից դեպի Բաքու ուսուցիչների երթ կազմակերպելու մասին հարցը»,- հայտնել է «Բիզիմ յոլ»-ը:

Դիտվել է 1933 անգամ:
Print Friendly

Leave a Reply