Արտգործնախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը հանդիպեց ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 18, 2010 18:03

Ս.թ. մայիսի 18-ին Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունեց ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ տիկին Դունյա Միյատովիչին (Dunja Mijatovic):

Ողջունելով հյուրին` Արման Կիրակոսյանը կարեւորեց ԵԱՀԿ դերը մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ապահովման գործում:

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով նորանշանակ ներկայացուցիչն անդրադարձավ Հայաստանի կողմից մամուլի ազատության ապահովմանն ուղղված քայլերին` դրական գնահատելով օրենսդրական բարեփոխումները:

Զրուցակիցները հանգամանորեն քննարկեցին Հայաստանի եւ ԵԱՀԿ` մասնավորապես Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակի հետ հետագա համագործակցության խնդիրները, նշեցին այս հարցում տարածաշրջանային համագործակցության ապահովման անհրաժեշտությունը:

Դիտվել է 886 անգամ:
Print Friendly

Leave a Reply