Ֆրանսիան Թեհրանին կհանձնի Իրանի նախկին վարչապետին սպանողին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 18, 2010 17:36

Ֆրանսիայի դատարանն այսօր որոշում Է ընդունել Իրանի քաղաքացի Ալի Վաքիլի Ռադին ազատելու մասին, որը ցմահ բանտարկություն Էր կրում 1991 թվականին Իրանի նախկին վարչապետ Շափուր Բախտիյարին սպանելու համար: Այդ մասին հաղորդել Է «Ռոյթեր» գործակալությունը:

Դրանից երկու օր առաջ Իրանի քաղաքացիներն ազատ են արձակել Ֆրանսիայի քաղաքացուհի Կլոտիլդ Ռեյսին, որը հետաքննության մեջ Է գտնվում անցյալ տարվա հուլիսից եւ մեղադրվում Է Իրանում նախագահական ընտրություններից հետո երկրի իրադրության ապակայունացման նպատակով դավադրությանը մասնակցելու մեջ: Փարիզը եւ Թեհրանը ժխտում են, որ այս երկու դատական որոշումները ինչ-որ կերպ կապված են միմյանց հետ:

Վաքիլի Ռադը Իրանի նախկին վարչապետ Բախտիյարին սպանած այն երեք հանցագործներից մեկն Է, որը Ֆրանսիա Էր փախել 1979 թվականին Իրանում իսլամական հեղափոխությունից հետո: Ռադը ձերբակալվել Էր Շվեյցարիայում եւ արտահանձնվել Ֆրանսիա, որտեղ եւ դատապարտվել Էր 1994 թվականին:

Դիտվել է 892 անգամ:
Print Friendly

Leave a Reply