Կառավարության ղեկավարն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 18, 2010 15:50
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը ԱՄՀ-ի հայաստանյան տնտեսական առաքելության ղեկավար Մարկ Լյուիսի գլխավորությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ համագործակցությանն առնչվող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։






Facebook
Tweet This
Email This Post
