Մայիսի 17-ին կայացավ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի երկրորդ հավաքը:

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | May 18, 2010 14:07

Նախաձեռնող խումբը անդրադարձավ մայիսի 16-ին Հայլուրին տված հարցազրույցում կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հնչեցրած որոշ դրույթներին: Ըստ այդմ, կարելի է արձանագրել, որ.

1. ԳԿ նախրարաությունը նահանջել է իր նախկին դիրքերից և այժմ 2-ի փոխարեն ցանկանում է բացել 1 տոկոս, պետականի փոխարեն` մասնավոր օտարալեզու դպրոցներ, և որ այդ դպրոցներում ընդունելությունն իրականացվելու է ոչ թե առաջին, այլ` 5-րդ դասարանից: Այս փոփոխությունները ցույց են տալիս որ նախագիծը ինչպես հարկն է նախապես մշակված չէ և առնվազն ոչ մասնագիտական է: Այդ առումով հիշյալ նահանջը ոչ միայն չի փարատում մտահոգություները, այլև ավելի է խորացնում դրանք:

2. Հայտարարելով, թե այս օրենսդրական փոփոխություններով օտարալեզու դպրոցներում ներդրումներ կարվեն, Նախարարը ցույց է տալիս իր արհամարհական և խտրական վերաբերմունքը հայկական դպրոցների նկատմամբ, քանի որ ներդրումները ծրագրում է ուղղել ոչ թե հայկական, այլ օտարալեզու դպրոցներ:

Նախաձեռնող խմբի հանդիպման ժամանակ որոշվեց օտարալեզու դպրոցներ բացելու կառավարության նախաձեռնության կապակցությամբ կազմակերպել համաժողով` խնդրով մտահոգ մտավորականների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Համաժողովի անցկացման օրվա, տեղի, ժամի և բանախոսների վերաբերյալ տեղեկությունը կներկայացվի մոտ օրերս:

Արա Շիրինյան
Արամ Ապատյան
Արայիկ Հարությունյան
Գեւորգ Գիլանց (Ռուդիկ Գեւորգյան)
Էդգար Առաքելյան
Միքայել Շահինյան
Ռուբեն Հակոբյան (Թարումյան)
Վահան Իշխանյան

Դիտվել է 1044 անգամ:
Print Friendly

Leave a Reply