Սահակաշվիլին Թուրքիայի վարչապետին պարգեւատրել Է «Ոսկե գեղմ» շքանշանով

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 18, 2010 13:56

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին երկուշաբթի երեկոյան Բաթումում Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել Է, թե Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ բարեկամությունն ու սերտ համագործակցությունը օրինակ Է ողջ Եվրոպայի համար:

Նրա խոսքով՝ Թուրքիայի կառավարության ղեկավարը «հերոսական դիվանագիտական քայլ կատարեց»՝ Բաթում ժամանելով երկարատեւ շրջագայությունից հետո: Սահակաշվիլին Թուրքիայի վարչապետին պարգեւատրել Է «Ոսկե գեղմ» շքանշանով Վրաստանին հանդեպ ունեցած վաստակի համար: Խոսելով երկու երկրների միջեւ համագործակցության մասին՝ Էրդողանը հիշեցրել Է, որ Բաթումի օդանավակայանը համատեղ կառավարում են վրացական ու թուրքական կողմերը: «Դա նախադեպ Է եւ մեր պետությունների միջեւ վստահության ցուցանիշ»,-ասել Է նա: Էրդողանը կարճատեւ այցով՝ ընդամենը մի քանի ժամով, Վրաստան Էր ժամանել երկուշաբթի:

Դիտվել է 855 անգամ:
Print Friendly

Leave a Reply