Դավիթ Նալբանդյանը չի խաղա Ֆրանսիայում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | May 18, 2010 13:44
Ձախ ոտքի վնասվածքի պատճառով Արգենտինայի ներկայացուցիչ Դավիթ Նալբանդյանը բաց կթողնի թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունը, կամ ինչպես ընդունված է անվանել` «Ռոլան Գարոս» մրցաշարը: Նալբանդյանը հայտնել է, որ վնասվածքն այնքան էլ լուրջ չէ, սակայն այդպես է խորհուրդ տվել իրեն անել բժիշկ Անխել Ռուիզ Կոտորոն: Վերջինս այն կարծիքն է հայտնել, որ կարիք չկա համարձակ քայլերի դիմել, քանի դեռ Նալբանդյանը տակավին չի ապաքինել նախկին վնասվածքը: ««Ռոլան Գարոս» մրցաշարի ձևաչափը լուրջ ջանքեր է պահանջում, իսկ դա կարող է անցանկալի հետևանքներ ունենալ: Չնայած վնասվածքը լուրջ չէ, միևնույն է, վերադարձի հարցում չարժե շտապել»,- ասել է Կոտորոն: Հայ թենիստը մտադիր է առաջիկա ժամանակահատվածն օգտագործել մինչև Ուիմբլդոնի մրցաշարն ապաքինվելու և կրկին շարք վերադառնալու համար:






Facebook
Tweet This
Email This Post
