ԱրմենՏելի տնօրենը դժգոհ է իր իսկ ընկերության սպասարկման որակից

Օրվա լուր | | May 21, 2009 17:03

ralf-yirikyan1Տնտեսական ճգնաժամի հետևանքով մոտ 2 մլն բաժանորդ ունեցող ՎիվաՍել-ՄՏՍ-ի եկամուտները նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ նվազել են 12-13 տոկոսով: Սակայն բարեգործական ծրագրերում փոփոխություններ չի նախատեսում: Ըստ ՎիվաՍել ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի` 1200 աշխատակիցներից ոչ ոք չի կրճատվել և չի կրճատվելու:

ԱՊՀ երկրներում «Վիմպելկոմ» ԲԲԸ (որի դուստր ձեռնարկությունն է ԱրմենՏել ՓԲԸ-ն) բիզնեսի զարգացման գծով գործադիր փոխնախագահ Դմիտրի Պլեսկոնոսն ընդունում է սոցիալական ոլորտում Վիվասել ՄՏՍ-ի ներդրումների առավելությունը` իրենց ընկերության նկատմամբ:

«Մենք, իհարկե, չենք կարող ասել, որ ճգնաժամը չի ազդել մեր գործունեության վրա, բայց վստահորոն կարող եմ ասել, որ ԱՊՀ երկրների համեմատ` Հայաստանը գտնվում է հրաշալի ֆինանսական վիճակում»,- ասում է Պլեսկոնոսը:

Ապրիլի 27-ից «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) գլխավոր տնօրեն է նշանակվել Իգոր Կլիմկոն: Նա այդ պաշտոնում փոխարինել է Նեյչո Վելիչկովին:

mhm41765-copy1«Ինձ միշտ հետաքրքրել է նոր հավակնոտ խնդիրների լուծումը,- ասում է նորանշանակ տնօրենը, -սակայն առաջին թերությունը, որ նկատեցի Հայաստանում, մեր հաճախորդներին մատուցված ծառայությունների սպասարկման վատ որակն է»:

Հայաստանյան շուկա մուտք գործած երրորդ օպերատորի` «Օրանժ»-ի մուտքը երկու ընկերությունները տարբեր կերպ են գնահատում: Ըստ Յիրիկյանի` դրանով կաշխուժանա մրցակցական դաշտը, ինչի արդյունքում կշահի բաժանորդը: «Մենք, իհարկե, չենք կարող նրան չդիտարկել որպես պոտենցիալ մրցակից, բայց դեռ չգիտենք, թե այն ինչպես կաշխատի և չենք վախենում»,- ասում է Պլեսկոնոսը:

Դիտվել է 2078 անգամ:
Print Friendly

Leave a Reply