Հայաստանի երիտասարդ ձյուդոյիստների հաղթանակները Կիևում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | մայիսի 18, 2010 13:18
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում անցկացված ձյուդոյի Եվրոպայի երիտասարդների գավաթի խաղարկության հերթական փուլում Հայաստանի ներկայացուցիչներ Գրիգոր Իվանյանը (55 կգ) և Գոռ Հարությունյանը (60 կգ), հաղթելով բոլոր մրցակիցներին, գրավեցին առաջին տեղը: Մեր երկրից տատամի էր դուրս եկել հինգ մարզիկ: Հայաստանի հավաքականի երեք ձյուդոյիստներն անհաջողության էին մատնվել նախնական փուլում:
Դիտվել է 2626 անգամ:





Facebook
Tweet This