Հայ խաղաղապահները պարգևատրվել են

Պաշտոնական, Օրվա լուր | | May 18, 2010 12:28
Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի  կողմից իրականացվող գործողություններին մասնակցող հայկական խաղաղապահ ստորաբաժանման 20 զինծառայողներ օրերս Աֆղանստանի «Հյուսիս» տարածաշրջանային հրամանատարության գերմանական ղեկավարության կողմից պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով:
Խաղաղապահ առաքելության իրականացման գործում առանձնակի ջանասիրությամբ աչքի ընկած հայ խաղաղապահների պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Կունդուզի օդանավակայանի մերձակայքում` նրանց կողմից կառուցված հայկական մատուռի առջև:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 2664 անգամ:
Print Friendly

Leave a Reply