Կարկուտը վնասել է այգիները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 18, 2010 12:08

Ջրալցվել են նկուղներ

Մայիսի 17-ին, ժամը 14.50-ին ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 19 շենքի նկուղը ջրալցվել է:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Շենքում կատարվել են ջրահեռացման աշխատանքներ:

***

Մայիսի 17-ին, ժամը 20.00-ին ահազանգ է ստացվել, որ տեղացած հորդառատ անձրևներից բարձրացել է Շիրակի մարզի Ղորղոբա գետակի հունը և ողողել Գյումրի քաղաքի Պողոսյան փողոցի  տների նկուղները:

Ժամը 20.10-ին դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ժամը 18.20-ից մինչև 19.50-ը տեղացած անձրևի հետևանքով բարձրացած Ղորղոբա գետակի ջրերը լցվել են Պողոսյան փողոցի 1-ին շարքի թիվ 4, 6, 10, 12 տների նկուղները և տնամերձ հողատարածքները:

Դեպքի մասին տեղեկացվել են Գյումրիի փոխքաղաքապետը և «Շիրակ ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ն:

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ջրահեռացման աշխատանքները նշված կազմակերպությունների կողմից կկատարվեն մայիսի 18-ին:

Քամի, անձրև, կարկուտ

Մայիսի 17-ին Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17.00-ից 17.30-ի սահմաններում տեղացած ուժեղ անձրևի և կարկուտի հետևանքով Աշտարակ քաղաքում, Կարբի  և Օհանավան գյուղերում վնասվել են պտղատու այգիներ:

***

Ժամը 19.00-ից 20.00-ի սահմաններում Աշտարակ քաղաքում և Փարպի գյուղում քամու հետևանքով շրջվել են էլ.սյուներ, պոկվել է գյուղի դպրոցի տանիքը: Հոսանքազրկվել են Աշտարակ քաղաքը և Փարպի գյուղը` մասամբ:

Աշտարակ քաղաքի էլ.ցանցի վթարավերականգնողական խումբը նախաձեռնել է միջոցառումներ:

Մայիսի 18-ի ժամը 08.00-ի դրությամբ վերականգնվել է Աշտարակ քաղաքի էլ.մատակարարումը մոտ 90 տոկոսով: Աշխատանքները շարունակվում են:

***

Կոտայքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ուժեղ  քամու հետևանքով պոկվել և շրջվել է Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 133 հասցեում գտնվող Հ. Գևորգյանին պատկանող տան տանիքը` մոտ 90 քմ մակերեսով:

***

Մայիսի 17-ին, ժամը 20.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շովրոյան փողոցի թիվ12 տան հարակից տարածքում ծառ է տապալվել` փակելով ճանապարհի երթևեկելի մասը:     Ժամը 20.10-ին դեպքի մասին տեղեկացվել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի  կանաչապատման բաժնի պետը:

Ծառի մասնատման և տեղափոխման աշխատանքները կկատարվեն այսօր:

***

Ժամը 23.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 7/2 հասցեի հարակից տարածքում ծառից մեծ ճյուղ է պոկվել:

Ժամը 23.35-ին դեպքի մասին տեղեկացվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի  կանաչապատման բաժնի պետը:

Ծառի մասնատման և տեղափոխման աշխատանքները կկատարվեն մայիսի 18-ին:

Դիակի հայտնաբերում

Մայիսի 18-ին, ժամը 01.05-ին տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Խորենացի փողոցի թիվ 7 շենքի 28-րդ բնակարանի տարեց բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին, և դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ժամը 01.07-ին դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1932 թ. ծնված Ամալյա Վանյանի դին և հանձնվել իրավապահ մարմիններին:

Դիտվել է 1063 անգամ:
Print Friendly

Leave a Reply