Տեղի է ունեցել հայ-չեխական գործարար համաժողով

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | May 18, 2010 11:27

Երեկ  Երևանում տեղի է ունեցել հայ-չեխական գործարար համաժողով, որին մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը:

Գործարար համաժողովի ակզմակերպիչներն էին Զարգացման Հայկական Գործակալությունը և Արդյունաբերողների և գործարարների միությունը:

Գործարար համաժողովը կազմակերպվել է Չեխիայի վարչապետ Յան Ֆիշերի Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում:

Չեխ գործարարների պատվիրակությունը գլխավորում էր Չեխիայի հանրապետության Արդյունաբերության միության գլխավոր տնօրենի տեղակալ Դագմար Կուչտովան:

Սա թվով երրորդ հայ-չեխական համաժողովն է, որ անցկացվում է Հայաստանում: Չեխ գործարարներրի պատվիարկության կազմում էին արդյունաբերական թափոնների մշակման, օդանավակայնների կառավարման և վերահսկման ծրագրեր իրականացնող, արեգակնային էներգիայի օգտագործման և խնայման նախագծերի տեխնոլոգիայի, տնտեսական հարկային խորբհրդատվական և ակտիվների գանհատման,վտանգավոր թափոնների մշակման և այլ ընկերություններ:

Դիտվել է 1496 անգամ:
Print Friendly

Leave a Reply