Քննարկել են Երևանի և Վարշավայի համագործակցության հեռանկարները

Պաշտոնական, Օրվա լուր | | May 18, 2010 11:09

Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը երեկ  ընդունել է  Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն:

Ողջունելով հյուրին` քաղաքապետը նախ իր ցավակցությունն է  հայտնել դեսպանին օդային աղետից Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու և լեհ բարձրաստիճան պաշտոնյաների զոհվելու կապակցությամբ:

Զդիսլավ Ռաչինսկին շնորհակալություն է  հայտնել  այն վերաբերմունքի համար, որ հայ ժողովուրդը ցուցաբերեց ողբերգության օրերին:

Երևանի քաղաքապետը շնորհավորել է  Զդիսլավ Ռաչինսկուն մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Երևանի և Վարշավայի միջև ձևավորված ջերմ հարաբերություններն այսուհետ էլ ավելի կսերտանան և գործնական հիմքերի վրա կդրվեն:

Կողմերը քննարկել են  Երևանի և Վարշավայի միջև հետագա համագործակցության հետ կապված մի շարք հարցեր:  «Մենք կարևորում ենք Երևանի համագործակցությունը Վարշավայի հետ. ոլորտները բազմաթիվ են, ցանկությունը` մեծ, մենք արդեն համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր ենք ուղարկել Վարշավայի քաղաքապետին, նաև հրավիրում ենք նրան այցելել Երևան»,- նշել է  Բեգլարյանը:

Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպանն ընդգծել է, որ ըստ ամենայնի կաջակցի երկու երկրների մայրաքաղաքների միջև հաստատված գործընկերային կապերն էլ ավելի ամրապնդելուն:

Դիտվել է 988 անգամ:
Print Friendly

Leave a Reply