Խարդախության, շորթման, մաքսանենգության, դրամանենգության , խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության և այլն դեպքեր

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 17, 2010 23:50

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2010 թ. մայիսի 1-ից 17-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է`

խարդախության 56 դեպք, բացահայտվել է 55-ը£ Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք: Արձանագրվել է շորթման 2 դեպք, որոնք բացահայտվել են: Նույն ժամանակահատվածում արձանագրվել է յուրացման կամ վատնման 8 դեպք, որոնք բացահայտվել են:

2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է խարդախության 47 դեպք, բացահայտվել է 46-ը£ Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 3 դեպք: Արձանագրվել է շորթման 1 դեպք, որը բացահայտվել է: Նույն ժամանակահատվածում արձանագրվել է յուրացման կամ վատնման 14 դեպք, որոնք նույնպես բացահայտվել են:

մաքսանենգության 2 դեպք, որոնք բացահայտվել են: Արձանագրված դրամանենգության 6 դեպքից բացահայտվել է 4-ը, բացահայտվել են նաև ապօրինի ծառահատման 2 դեպքերը£

2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է մաքսանենգության 1 դեպք, որը բացահայտվել է, դրամանենգության 14 դեպքից բացահայտվել է 3-ը, արձանագրվել է ապօրինի ծառահատման 2 դեպք, որոնք նույնպես բացահայտվել են:

խուլիգանության 11 դեպք, բացահայտվել է 10-ը£ Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կատարված բռնության 2 դեպքը նունպես բացահայտվել է£

2009 թ. նույն ժամանակամիջոցի համեմատական պատկերն այսպիսին է. արձանագրվել է խուլիգանության 10 դեպք, բացահայտվել է 8-ը£ Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կատարված բռնության 3 դեպքն էլ բացահայտվել է£

Դիտվել է 982 անգամ:
Print Friendly

Leave a Reply