Էրդողան. «Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհուրդ կստեղծվի»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 17, 2010 23:00

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ այսօրվա մեր հանդիպման ամենակարեւոր քայլերից մեկը մեր երկրների միջեւ բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհուրդ ստեղծելու մասին ընդունված որոշումն է: Այդ կառույցը կընդգրկի բոլոր ոլորտները եւ կդառնա շատ կարեւոր քայլ` Թուրքիայի եւ Ադրբեջանի հեռանկարի տեսակետից», ըստ «CNN Turk»-ի այդ մասին այսօր Ադրբեջանի նախագահ Ի.Ալիեւի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է կարճատեւ այցով Բաքվում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը:

Թ.Էրդողանը նշել է, որ երկու երկրների փորձագետները ձեռնամուխ կլինեն լուրջ խնդիրների լուծմանը` տվյալ կառույցի ստեղծման գործում: «Հուսով եմ, որ Ադրբեջանի նախագահի` Ստամբուլ կատարելիք այցի ընթացքում մենք կդնենք տվյալ կառույցի հիմքը: Դրան զուգահեռ, մենք պետք է զարգացնենք հարաբերությունները երկու երկրների միջեւ, հատկապես, տնտեսական բնագավառում, եւ շարժվենք առաջ` ներկա փուլից», -ասել է Էրդողանը: Նա հավելել է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը համաշխարհային ֆինանսական ճգնաժամից նվազագույն վնասով են դուրս եկել, եւ որ այդ «համերաշխությունը» ապագայում եւս ավելի շահավետ մակարդակի կբարձրացնի իրենց:

Դիտվել է 923 անգամ:
Print Friendly

Leave a Reply