Նոր պեղումները բացահայտում են Էրեբունիում ջրահեռացման համակարգ

ՄՇԱԿՈՒՅԹ | | June 27, 2009 14:18

Էրեբունի

Էրեբունի ամրոցում հայտնաբերվել են նոր սենյակներ Խալդ Աստծո տաճարի ետնամասում։

21-օրյա պեղումներն իրականացրել է Ֆրանսիացի հնագետ Ստեֆան Դեշամբը (Stephane Deschamps) հայ կոլեգաների և ուսանողների հետ համատեղ` Ֆրասնիայի կառավարության ֆինանսավորմամբ:

«Անկախ»-ի թղթակիցը պեղումների նախավերջին օրը՝ հունիսի 24-ին, պեղումների ականատեսը դարձավ։

Սենյակներից մեկում սալահատակ է, որի կողքով ձգվում է հինգ մետրանոց  ջրահեռացման համակարգը։

Հնագետները ասում են, որ իրենց պեղումները բացել են վաղ ուրարտական շրջանի կառույցներ (ժամանակշրջանը ավելի հստակ կպարզվի լաբորատոր հետազոտությունից հետո)։ Վաղ ուրարտականին հաջորդում են աքեմենյան և պարթևական շերտերը, որոնք գույներով պարզ տեսանելի են։  «Բացի գունային տարբերությունից, շերտերը նաև  անջատվում են իրարից,- ասում է Երևանի պետհամալսարանի ուսանող Արմանը,-  այդ շերտերի գտածոներից՝ խեցեղեն, կավ,  իմանում ենք, թե որ դարաշրջանին է պատկանում տվյալ մշակութային շերտը»:

Հայտնաբերվել է մի կառույց, որ հնագետները դեռ չեն պարզել թե ինչ է. «Երկու վարկած կա. կամ զոհեր մատուցելու վայր է կամ  կրակարան»,- ասաց Սարդարապատի թանգարանի աշխատակից Աննա Ազիզյանը։

Երկրորդ սենյակում հայտնաբերվել է  կապույտ որմնանկար, որը  պատից պոկվել ու դաջվել է, իսկ պատկերը մնացել է գետնին: Ազիզյանը ասաց, որ այն կապույտ լազուրիտ քարից է (կոչում են նաև լաջվարդ), որ այն ժամանակ ոսկուն հավասար գին է ունեցել: Լազուրիտը  բերվել է Միջագետքից:

Էրեբունի

Հայտնաբերված սենյակները

Այս սենյակում գտել են նաև բավական լավ պահպանված խեցիներ: Արձանագրությունների համաձայն` Էրեբունի ամրոցը Արգիշտի արքան հիմնադրել է մ.թ.ա. 782 թվականին, այսինքն մոտ  2790  տարի առաջ: Պատմաբանները ժամանակին վստահ են եղել, որ Ուրարտական շերտի տակ մշակույթ չի եղել, սակայն նոր պեղումները վկայում են, որ, այնուամենայնիվ, դրանից առաջ էլ է մշակույթ եղել:

Արշավախումբը, որ 10 տարի աշխատել է Բենիամինում (Շիրակի մարզ), մյուս տարի կշարունակի աշխատանքները Էրեբունում։

ԷրեբունիՍտեֆան Դեշամբն ասում է, որ Հայաստանի հնագիտական արժեքների մասին իմացել է տարիներ առաջ իր հնագետ ընկերոջից: «Այստեղ պեղումներ կատարելու նպատակներիցս մեկն է ֆրանսիացի ուսանողներին վերապատրաստելը», – ասում է Դեշամբը (հնագետին հետ եկած երկու ուսանողները էրեբունու ամրոցում կատարված պեղումների հիման վրա թեզ են պաշտպանելու):

Հնագիտության ինստիտուտի փոխտնօրեն Գագիկ Սարգսյանը ասում է, որ վերջին տասնամյակներում Էրեբունում պեղումներ չեն կատարվել, և միայն վերջերս  հետաքրքրությունը մեծացել:

Դիտվել է 2326 անգամ:
Print Friendly

Leave a Reply