Հայ գիտնականները կունենան բլոգներ

Օրվա լուր | | June 27, 2009 15:47
icity

Էդգար Խաչատրյանը դասընթացին

Հայ գիտնականներն այսուհետ  կարող են իրենց աշխատանքները տեղադրել «ԱյՍիթի» ընկերության  ստեղծած «TheArmenia» նորաբաց կայքում www.TheArmenia.com:  Կայքի տիրույթում գրանցվելն ու գիտական աշխատանք տեղադրելն անվճար է:

Որպեսզի հայ գիտնականները տիրապետեն բլոգից օգտվելու սկզբունքներին և ծանոթ լինեն բլոգոսֆերայի աշխատանքի կազմակերպմանը, «ԱյՍիթի» ընկերությունը «Արմակադ» կազմակերպության հետ հունիսի 22-25-ը 15 գիտնականների համար անցկացրել է ակադեմիական բլոգգինգի ամառային դասընթացներ: «ԱյՍիթի» ընկերության տնօրեն Էդգար Խաչատրյանը  ասում է, որ գիտական բլոգների շտեմարան-կայքը գիտնականներին հնարավորություն կտա կազմակերպել սեփական PR-ը, ինչպես նաև կխթանի արդյունավետ համագործակցությունը արտերկրի գործընկերների հետ : Կայքի քննարկումներին կարող է միանան նաև աշխարհի հայտնի գիտնականներ և ընկերություններ:

Երկու շաբաթը մեկ անցկացվող դասընթացները կշարունակվեն ողջ ամառ` հումանիտար, բնագիտական, մաթեմատիկական և այլ ոլորտների գիտնականների համար: Դասընթացներին համահայկական բնույթ տալու համար ծրագրին աջակցելու պատրաստակամություն է հայտնել նաև Սփյուռքի նախարարությունը:

«Գիտնականների աշխատանքերը կտեղադրվեն կայքում` հիմնականում սեղմագրերի տեսքով, կաշխատենք, որ այն թարգմանվի,-ասում է Խաչատրյանը,- հեղինակային իրավունքի և տեղեկատվական անվտանգության խնդիրները կկարգավորվեն լիցենզիաների միջոցով: Կօգնենք նաև այն գիտնականներին, ովքեր համակարգչից և ինտերնետից օգտվել չգիտեն»։

Դիտվել է 1670 անգամ:
Print Friendly

Leave a Reply