Ահաբեկչության մասին կեղծ ահազանգերի հեղինակը բացահայտվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 17, 2010 16:01

Մայիսի 16-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է ահազանգել անհայտ անձը և հայտնել, որ Թումանյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում գործող «Սթար» սուպերմարկետում ռումբ է տեղադրված, որը մեկ ժամվա ընթացքում պայթելու է:

Նույն օրը, ժամը 13.45-ին, նույն անձը կրկին ահազանգել է, որ Մաշտոցի պողոտայի 37 շենքի դիմաց` ավելապահոցի մեջ, միջուկային զենք է դրված:
Նույն ժամանակահատվածում ևս մեկ ահազանգ է ստացվել, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի մոտ 18 214 պետհամարանիշի ավտոմեքենայի մեջ միջուկային զենք է տեղադրված:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ահազանգերը կատարվել են Թումանյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում և Մաշտոց 37 հասցեի դիմաց տեղակայված քարտֆոն հեռախոսներից:

Ոստիկանության Կենտրոնականի, Մաշտոցի և Մալաթիայի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` մայիսի 17-ին, ժամը 10.05-ին, ահաբեկչության մասին կեղծ ահազանգեր տալու համար ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Էդգար Վ.-ն:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին` նախաքննություն կատարելու:

Դիտվել է 985 անգամ:
Print Friendly

Leave a Reply