Թուրքիայի վարչապետը ժամանել Է Բաքու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 17, 2010 15:25

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել Է Բաքու: Ինչպես հաղորդել Է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանությունը, ծրագրված են Էրդողանի հանդիպումները Ադրբեջանի պաշտոնատարների հետ: Հանդիպումների ընթացքում հիմնականում քննարկվելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը եւ Էներգետիկական հարցեր:

Այցի շրջանակներում նախատեսվում Է պայմանագիր ստորագրել Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ գազի առք ու վաճառքի մասին: Էրդողանը պետք Է Բաքու ժամաներ դեռ մայիսի 6-ին: Բայց նա փոփոխություններ Է մտցրել իր գրաֆիկում: Երեկ Էրդողանը այցելել Էր Իրան, իսկ այնտեղից այսօր ժամանել Ադրբեջան:

Դիտվել է 818 անգամ:
Print Friendly

Leave a Reply