Բալյանը կներկայացնի Հայաստանը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 26, 2009 22:11

Պիեռ Բալյանը Գեղասահորդ 25-ամյա Պիեռ Բալյանը Երևանում է: ԱՄՆ-ի Լոս Անջելոսում ծնված Բալյանը պատվավոր տեղեր է գրավել մենասահքի ԱՄՆի երիտասարդների և մեծահասակնրի առաջնություններում:

Այժմ Բալյանը պետք է ՀՀ քաղաքացիություն ստանա, որպեսզի Հայաստանը ներկայացնի 2010 թ. Վանկուվերի օլիմպիական խաղերին նախորդող վարկանիշային մրցաշարում: Մասնավորապես, սեպտեմբերն այդպիսի մրցաշար է կայանալու Գերմանիայի Օբերդորֆ քաղաքում: Բալյանը «Անկախ»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ հայտնեց, որ կկարողանա կատարել այդ առաջադրանքը: Նա Երևանում կմնա մինչև հունիսի 30-ը:

Պիեռի կրտսեր եղբայրը` Մայքլը հոկեյիստ է և արդեն մի քանի տարի հանդես է գալիս մեր երկրի հոկեյի հավաքականում:

Դիտվել է 1636 անգամ:
Print Friendly

Leave a Reply