21-ամյա երիտասարդը դանակահարել է երեք մարդու

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 17, 2010 15:13

Այսօր  ժամը 00.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնի տարբեր մասերում ստացած կտրած-ծակած վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 1979 թ. ծնված Քրիստինե Զ.-ն, 1977 թ. ծնված Սամվել Թ.-ն և 1948 թ. ծնված Մարգարիտ Թովմասյանը:

Ստացած վնասվածքներից Մարգարիտ Թովմասյանը հիվանդանոցում մահացել է:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.10-ի սահմաններում, նշված շենքի բակում, վիճաբանության ժամանակ, վերջիններիս դանակահարել է 1989 թ. ծնված Արբակ Ն.-ն:

Արբակ Ն.-ն, ինչպես հաղորդում է ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը,  ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1381 անգամ:
Print Friendly

Leave a Reply