Եվրախորհրդարանում քննարկվելու Է Հարավային Կովկասի նկատմամբ Եվրամիության ռազմավարությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 17, 2010 15:14

Եվրախորհրդարանում քննարկվելու Է Հարավային Կովկասի նկատմամբ Եվրամիության ռազմավարությունը: Ինչպես նշվում Է Եվրախորհրդարանի պաշտոնական կայքում, այդ նպատակով Բուլղարիայից պատգամավոր Եվգենի Կիրիլովը Եվրախորհրդարանի՝ մայիսի 20-ի հերթական նիստում հանդես կգա զեկույցով, որում կարտացոլվի «Արեւելյան գործընկերություն» ծրագրի եւ եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Եվրամիության համագործակցությունը Հարավային Կովկասի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հետ:

Բացի այդ, զեկույցում կարտացոլվեն անվտանգության, խաղաղ ճանապարհով հակամարտությունների լուծման հարցերը, այդ երկրներում օրենքների գերակայության եւ մարդու իրավունքների բնագավառում ձեռք բերված հաջողությունները, ինչպես նաեւ տնտեսական ու սոցիալական հարցեր: Քննարկման արդյունքում կընդունվի Հարավային Կովկասի նկատմամբ Եվրամիության ռազմավարության բանաձեւ:

Դիտվել է 1679 անգամ:
Print Friendly

Leave a Reply