Եվրոպան ամենածանր ճգնաժամն Է ապրում Առաջին աշխարհամարտի ժամանակներից ի վեր

Օրվա լուր | | May 17, 2010 14:34

Եվրոպայի երկրները ամենախորը եւ դրամատիկ տնտեսական ճգնաժամն Է ապրում Առաջին աշխարհամարտի ժամանակներից ի վեր: Այդ մասին, ինչպես հաղորդել են Եվրամիության զանգվածային լրատվամիջոցները, հայտարարել Է Եվրոպայի կենտրոնական բանկի ղեկավար Ժան Կլոդ Տրիշեն գերմանական «Շպիգել» ամսագրին տված նրա հարցազրույցում, որը պետք Է հրապարակվի այսօր: «Իրադրությունը ծանր Է, նման իրավիճակ չի եղել Երկրորդ աշխարհամարտի եւ նույնիսկ Առաջին աշխարհամարտի ժամանակներից ի վեր»,-ասել Է Տրիշեն:

Նա կոչ Է արել եվրոգոտու եւ ամբողջ Եվրամիության պետությունների կառավարություններին՝ «ավելի արդյունավետ պատժամիջոցներ սահմանել միության այն երկրների դեմ, որոնք խախտում են կայունության եւ աճի դաշնագրի դրույթները»: Այդ դաշնագիրն ընկած Է միասնական եվրոպական արժույթի հիմքում:

Դիտվել է 839 անգամ:
Print Friendly

Leave a Reply