Քթի վիրահատությունը Հայաստանում արժե 200-350 000 դրամ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 26, 2009 20:17

qitՊլաստիկ վիրաբույժների խոսքով` տնտեսական ճգնաժամը չի ազդել քիթը վիրահատել ցանկացողների վրա, որոնց թիվը մեծանում է հատկապես ամռանը։

Վիրաբույժ Կարեն Պետրոսյանի տվյալներով՝ վիրահատվել ցանկացողների միայն 30 տոկոսն է դիմում միջնապատի կամ շնչառական խնդիրների համար, մյուս 70–ը` էսթետիկական տեսքի։

Պետրոսյանն ասում է, որ առհասարակ պլաստիկ վիրաբուժության մեջ գերակշռում է քթի վիրահատությունը, որն արժե 200–350 հազար դրամ. «Մանուկ» բժշկական կենտրոնում 220 հազար դրամ է, «Էրեբունի» բժշկական կենտրոնում` 350 հազար, Առաջին հիվանդանոցում` 220 հազար. գինը հիմնականում պայմանավորված է բժշկի անվամբ:

25-ամյա Աննան դեռևս 5 տարի առաջ երազում էր փոքր քիթ ունենալ. «մարդկանց նայելիս միայն քիթն էի նկատում, օր ու գիշեր երազում էի՝ երբ եմ քիթս վիրահատելու։ Երբ վիրահատությունից հետո արթնացա, զգացի, թե որքան երջանիկ եմ»։

Իսկ 22–ամյա Կարինեն դեռ չի վիրահատվել, բայց արդեն գումարի մի մասն ունի, և մի քանի ամսից նա էլ փոքր քիթ կունենա։

Պլաստիկ վիրաբույժը համոզված է, որ եթե մարդուն դուր չի գալիս իր քիթը, կոմպլեքսավորվում է:

Բժիշկներն ասում են, որ պլաստիկ վիրահատությունները մարդկանց մոտ կախվածություն են առաջացնում, եւ մեկ անգամ վիրահատված մարդը հիմնականում երկրորդ անգամ էլ է դիմում պլաստիկ վիրաբույժի՝ արդեն մեկ այլ տեղը շտկելու համար։

Լիլիթ Մխիթարյան

Դիտվել է 8983 անգամ:
Print Friendly

Leave a Reply