Հայաստանի ըմբիշների եզակի ձեռքբերումները Իրանում և Թուրքիայում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 17, 2010 14:06

Իրանի Մազանդարան քաղաքում կայացած ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի 7 ներկայացուցիչներից  մեկին` 60 կգ քաշային Էդվարդ Աթայանին հաջողվեց դառնալ մրցանակակիր: Նա պարտվելով միայն եզրափակչում, արժանացավ արծաթե մեդալի: Ստուգատեսին մասնակցում էին Հայաստանի հավաքականի երկրորդ- երրորդ համարները: Իսկ Թուրքիայի Անթալիա քաղաքի մարզապալատում անցկացված ազատ ոճի երիտասարդ ըմբիշների միջազգային մրցաշարում 3-րդ մրցանակակիր  դարձավ Մաթևոս Սարոյանը: 50 կգ քաշային վանաձորցի այս ըմբիշը կրում է Եվրոպայի պատանիների չեմպիոնի տիտղոսը: Այժմ մեր պատանի ըմբիշները պետք է նախապատրստվեն Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, որն անցկացվելու հունիսի 29-ից մինչև հուլիսի 4-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում:

Դիտվել է 2081 անգամ:
Print Friendly

Leave a Reply