Թուրքիայի վարչապետը կայցելի Վրաստան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 17, 2010 13:42

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր կայցելի Վրաստան: Ինչպես հաղորդել Է Վրաստանի նախագահի վարչակազմի ներկայացուցիչը, օրվա երկրորդ կեսին նա կայցելի Բաթում, որտեղ հանդիպում կունենա Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ: Էրդողանը կայցելի «Շերատոն» հյուրանոց, որի շինարարության գործում թուրքական ներդրումներ են արվել եւ ներկա կգտնվի իր պատվին տրվելիք համերգին: Էրդողանը Վրաստան կժամանի Բաքվից: Այսօր այստեղ կայանալիք բանակցությունների հիմնական թեման կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը եւ Էներգետիկական համագործակցության հարցերը:

Դիտվել է 1422 անգամ:
Print Friendly

Leave a Reply