Հանդբոլը, արմռեսլինգը, լողափնյա վոլեյբոլը կընդգրկվե՞ն համայկական խաղերի ծրագրում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 17, 2010 13:39

Երևանի  «Անի պլազա» հյուրանոցի նիստերի դահլիճում կայացավ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի  գործկոմի նիստը: Ներկա էր Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը: Նիստը վարեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Արմեն Գրիգորյանը: 2009 -ին խաղերի ծրագրով կայացած բասկետբոլի և ֆուտբոլի մրցումներ մասին ամփոփ հաշվետվություն տվեց գլխավոր մրցավար Եղիշ Դավթյանը: Ապա քննարկվեցին մի շարք կազմակերպական հարցեր: Խաղերն անցկացվելու են 2011-ի օգոստոսի 15-21-ին: Խաղերի ծրագրում են բասկետբոլը, վոլեյբոլը, ֆուտզալը, ֆուտբոլը, աթլետիկան, լողը, բադմինտոնը, սեղանի թենիսը, թենիսը, շախմատը: Հնարավոր է, որ ավելանա խաղերի ծրագրի մարզաձևերի թիվը: Դրան հավակնում են հանդբոլը, արմռեսլինգը, լողափնյա վոլեյբոլը: Այդ հարցը կորոշվի հաջորդ նիստին: Խաղերի գլխավոր մրցավար ընտրվեց Եղիշ Դավթյանը:

Դիտվել է 1520 անգամ:
Print Friendly

Leave a Reply