Թալինում օձը մարդու է խայթել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 17, 2010 13:32

Տանից դուրս է եկել եւ չի վերադարձել

Մայիսի 14-ին՝  ժամը 09.30-ին Կապանի ոստիկանության բաժնից ահազանգ է ստացվել, որ «Բաղաբերդ» թաղամասի Սարահարթի 6 հասցեի բնակչուհի, 1928 թ. ծնված Ի. Ղարամանյանը մայիսի 12-ին տանից դուրս է եկել, մինչ օրս չի վերադարձել, եւ անհրաժեշտ է փրկարարների օգությունը:

Սյունիքի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատի եւ ոստիկանության աշխատակիցների կողմից Ժամը 09.40-ից մինչեւ ժամը 18.00-ը իրականացված որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել:

Որոնումները շարունակվում են:

Ինքնափլուզվել է տան պատը

Նույն օրը, ժամը 13.10-ին Արարատի մարզի Նիզամի գյուղի բնակիչ Լ.Ավանեսյանից ահազանգ է ստացվել, որ ինքնափլուզվել են իրեն պատկանող բնակելի տան պատերը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ տունը` 1930 թ. կառուցված, առանց բետոնե հիմքի, փայտյա ծածկով, 60 քմ ընդհանուր մակերեսով շինություն է, որի աղյուսե պատերը երկարամյա շահագործումից եւ խոնավությունից քայքայվել են, հիմքերը` նստվածք տվել, ինչի հետեւանքով էլ մասնակի փլուզվել է տան ճակատային պատը: Տունը գտնվում է վթարային` բնակվելու համար անթույլատրելի վիճակում:

Գյուղապետի բազում առաջարկները ժամանակավոր կացարան տեղափոխվելու մասին` բնակիչների կողմից մերժվել են:

Տուժածներ չկան:

Օձի խայթոցից թունավորում

Նույն օրը Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 14.35-ին օձի խայթոցից թունավորվել եւ Թալին քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Արտենի գյուղի բնակիչ, 1937 թ. ծնված Ռուբեն Մանուկյանը:

Ըստ բժշկի` տուժածի վիճակը բավարար է:

Սողանքների ակտիվացում

Տավուշի մարզում տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով ակտիվացած սողանքային երեւույթներն ուսումնասիրելու նպատակով մայիսի 14-ին, ժամը 09.50-ին Դիլիջան է մեկնել` ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության, ՀՀ քաղաքաշինության նախարարության, Տավուշի մարզպետարանի, Դիլիջանի քաղաքապետարանի համապատասխան մասնագետներից կազմված աշխատանքային խումբը: Աշխատանքներին մասնակցել են նաեւ Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները:

Պարզվել է, որ «Շամախյան աշունքավայրեր» կոչվող տարածքում սողանքների ակտիվացման հետեւանքով անանցանելի է դարձել «Դիլի» ագրոարդյունաբերական համալիր տանող ճանապարհը` սպառնալով լանջի ստորոտում գտնվող ենթակառուցվածքներին եւ բնակելի տարածքներին:

Սողանքային զանգվածը փլուզել է Մյասնիկյան փողոցի 50-րդ տան հետնապատը` դարձնելով տունը խիստ վթարային: Հաշվի առնելով շինության վթարայնության աստիճանը եւ փլուզման վտանգը` բնակիչներին առաջարկվել է տանից տեղափոխվել:

Փլուզվել է նաեւ Մյասնիկյան 56 հասցեում գտնվող նորակառույց շինության լանջին հարող հատվածը. սեփականատերերի կողմից մաքրվել են թափվածքները, իրականացվում են հարկադիր քարաթափման եւ լանջի հարթեցման աշխատանքներ:

Տեղաշարժվել է նաեւ ավտոկայանին հարակից լանջի սողանքի լեզվակային մասը, ինչի հետեւանքով փլուզվել եւ ձեւախախտվել են Հովվաջուր գետի հենապատերը` մոտ 70 մ երկարությամբ:

Աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրվել են ողջ սողանքային լանջի` նոր փոփոխությունների ենթարկված հատվածները եւ սպառնալիքները:

Որոշվել է վտանգավոր հատվածի բնակչության շրջանում իրականացնել իրազեկման եւ բացատրական աշխատանքներ` մինչեւ հիմնախնդրի վերջնական լուծումը:

Ավտոպատահար

Մայիսի 15-ին, ժամը 01.21-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Բաղրամյան-Կիեւյան փողոցների խաչմերուկում` կամրջի տակ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով ավտո¬մե¬քե¬նա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ, դեռեւս չպարզված հանգամանքներում, բախվել են «Օպել» մակնիշի 10 ՍՏ 580 եւ «Նիսսան» մակնիշի 17 ԼՏ 005 պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով այր¬վել է «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի տեղամասը:

Հրդեհը մարվել է ժամը 01.46-ին:

Գետերի վարարում

Մայիսի 15-ին, ժամը 08.39-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գեղիի ջրամբարում տեղի է ունեցել փականի վթար (տարողությունը 15 մլն խմ, վթարի պահին` 5 մլն խմ ջուր):

Ժամը 08.45-ին դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ վթարի հետեւանքով ջուրը արտահոսել է Գեղի գետ, այնուհետեւ Ողջի գետ` առա¬ջաց¬նելով գետերի մակարդակի կտրուկ բարձրացում:

Գեղի գետի վարարման հե¬տեւանքով ջրածածկվել են Թավշուտ գյուղի այգիներն ու ցանքատարածքները, մասնակի վնասվել են խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերը:

Ողջի գետի վարարման հետեւանքով փլվել է դեպի Կավճուտ գյուղ տանող երկաթբետոնե կամուրջը, Կա¬պան-Քաջարան ավտոճանապարհի 11-րդ կմ-ում առաջացել է գրունտի հոսք, ինչը սպառնում է ավտո¬ճա¬նա¬պար¬հի մասնակի փլուզմանը, իսկ 16-րդ կմ-ում փլուզվել է Ողջի գետի ափապաշտպան պատնեշը:

Հայտնաբերվել է դիակ

Մայիսի 16-ին, ժամը 08.45-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Հովնաթանի 59 հասցեում գտնվող «Գոռ» սուպերմարկետին հարակից ջրանցքում հայտնաբերվել է տղամարդու դիակ, եւ այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Ժամը 09.29-ին փրկարարները ջրանցքից դուրս են բերել անձը չպարզված, մոտ 65 տարեկան տղամարդու դի եւ հանձնել ոստիկանության աշխատակիցներին:

Կեղծ ահազանգ

Մայիսի 16-ին, ժամը 13.00-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մ. Մաշտոցի պողոտա 42 հասցեում գտնվող «Սթար» սուպերմարկետում տեղադրված է ռումբ, որը կպայթի ժամը 14.00-ին:

Դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ ԱԱԾ, ՊՆ եւ «1-03» ծառայության հերթապահները:

Դեպքի վայր են մեկնել` մեկ մարտական հաշ¬վարկ, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը, ինչպես նաեւ փրկարարական ուժերի վարչության եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը:

Դեպքի վայր ժամանած` ՀՀ ԱԱ եւ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից մինչեւ ժամը 14.10-ը իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ռումբ չի հայտնաբերվել:

Ինքնասպանության փորձ

Մայիսի 16-ին, ժամը 19.36-ին անձը չպարզված քաղաքացուց ահա¬զանգ է ստաց¬վել, որ Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի 76-րդ շենքի 2-րդ հարկից մի երիտասարդ է փորձում նետվել:

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի մասին տեղյակ են պահվել  «1-02» եւ «1-03» ծառայությունների հերթապահները:

Ժամը 20.17-ին փրկարարների ուժերով կանխվել է 1988 թ. ծնված Գ. Տոնոյանի ինքնասպանության փորձը:

Դիտվել է 1077 անգամ:
Print Friendly

Leave a Reply