Սյունեցի աշակերտներն օլիմպիադայի հանրապետական փուլում նվաճել են 17 դիպլոմ, 13 գովասանագիր

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | May 17, 2010 13:33

Սյունեցի աշակերտները մեծ հաջողություններ են արձանագրել այս ուսումնական տարում դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում` նվաճելով 17 դիպլոմ եւ 13 գովասանագիր: Նախորդ տարի Սյունիքի դպրոցականները վաստակել էին 9 դիպլոմ, 10 գովասանագիր:

Առաջին կարգի դիպլոմի է արժանացել 3 աշակերտ` «Եկեղեցու պատմություն» եւ «Գերմաներեն» առարկաներից. 2-ը Կապանի թիվ 2 ավագ դպրոցից, 1-ը` Շինուհայր գյուղից: Երկրորդ կարգի դիպլոմ է ստացել 6, երրորդ կարգի` 8 աշակերտ: Աչքի են ընկել հատկապես Կապանի թիվ 2 եւ Գորիսի թիվ 4 ավագ, Կապանի թիվ 7 դպրոցների աշակերտները: Գորիսի թիվ 4 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Հայկ Հարությունյանը «Ֆիզիկա» առարկայից իրավունք է վաստակել մասնակցելու օլինպիադայի միջազգային փուլին:

Դիտվել է 1618 անգամ:
Print Friendly

Leave a Reply