Աշոտ Դանիելյանը սամբոյի Եվրոպայի չեմպիոն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 17, 2010 13:07

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած սամբոյի Եվրոպայի առաջնությունում տպավորիչ մրցելույթներ ունեցան Հայաստանի ներկայացուցիչները: Մեր երկրի տասը սամբիստներից վեցը դարձավ մրցանակակիր: Հատկապես մերոնք վստահորեն հանդես եկան մարտական սամբոյի առաջնությունում: Աշոտ Դանիելյանը, 74 կգ քաշայինների պայքարում հաղթելով իր բոլոր մրցակիցներին, հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: 68 կգ քաշային Վաչիկ Վարդանյանը տանուլ տվեց միայն եզրափակիչ գոտեմարտը և արժանացավ արծաթե մեդալի: 90 կգ քաշային կարգում Արտակ Ծատինյանը տիրացավ բրոնզե մեդալ: Հիշեցնենք, որ դասական սամբոյի առաջնությունում էլ բրոնզե մեդալակիրներ էին դարձել Ռուզաննա Սարգսյանը (48 կգ), Տիգրան Կիրակոսյանը (52կգ) և Վահան Վարդանյանը (57 կգ):

Դիտվել է 1244 անգամ:
Print Friendly

Leave a Reply