Աբրահամը այսօր կմրցի թուրքի հետ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 26, 2009 20:11

AbrahamԳերմանիայում բնակվող և մրցելույթներ ունեցող IBF վարկաշով միջին քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն այսօր ուշ երեկոյան կփորձի պաշտպանել իր տիտղոսը:

Նա Բեռլինի «Մաքս Չմելինգ Հալլե» մարզասրահում կմրցի Գերմանիայի ներկայացուցիչ, ազգությամբ թուրք 29-ամյա Մահիր Օրալի հետ: Վերջինս անցկացրել է 28 հանդիպում, որից հաղթել է 25-ում, ընդ որում` 10-ում` նոկաուտով: Օրալը երկու մրցամարտ ավարտել է ոչոքի և մեկում պարտվել է:

Նա անհաջողության էր մատնվել 2004-ին, երբ 6 ռաունդանոց մրցամարտում միավորներով զիջել էր Մալիկ Ձիարային: Իսկ այս բռնցքամարտիկի ամենամեծ հաջողությունը եղել է անցյալ տարի, երբ հաղթելովԱլեքսանդր Սիպոսին դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Օրալին տարեկից Արթուրը Աբրահամը հաղթել է բոլոր 29 հանդիպումներում, որից 23-ը նոկաուտով:

Դիտվել է 1411 անգամ:
Print Friendly

Leave a Reply