Սեմինարներ «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցների համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 17, 2010 11:23
«Հաշմանդամ մարդկանց շահերի պաշտպանություն» ՀԿ դաշինքի խուրհուրդը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում 2-օրյա սեմինարներ է անցկացրել սպասարկման և հաշվառման բաժնի ղեկավարների և աշխատակիցների համար: Սեմինարների նպատակը օդանավակայանում հաշմանդամություն ունեցող ուղևորների սպասարկման որակի բարելավումն էր:
Դեռևս 2009-ի դեկտեմբերին ՀՀ քաղաքացիական ավիացիայի վարչության պետի տեղակալ Արսեն Պողոսյանի գլխավորությամբ հանդիպում է կայացել դաշինքի անդամ կազմակերպությունների ղեկավարների հետ, որի ընթացքում քննարկվել են այն խնդիրը, որոնց հանդիպում են հաշմանդամ մարդիկ օդանավակայանից մեկնելիս կամ օդանավակայան ժամանելիս: Հենց այդ համագործակցության արդյունքում էլ «Հաշմանդամ մարդկանց շահերի պաշտպանություն» դաշինքի կողմից մշակվել է առաջարկների փաթեթը և ներկայացվել թե’ «Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարությանը և թե’ ՀՀ քաղաքացիական ավիացիային:
Դրան հաջորդել են սեմինարները «Զվարթնոցում», որոնց մասնակցել են 27 աշխատակից: 3-4 ժամ տևած հանդիպումների ընթացքում քննարկվել են հաշմադամության խնդրին վերաբերող լեզուն և էթիկան, շփման կանոնները, բոլորի համար մատչելի պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը և այլն:






Facebook
Tweet This
Email This Post
