14 օրում 529 բնակարան են կողոպտել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 17, 2010 11:08
Հունվարի 1-ից մայիսի 14-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է խարդախության 484 դեպք, բացահայտվել է 471-ը։ Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 9 դեպք։
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է յուրացման կամ վատնման 107 դեպք, բացահայտվել է 101-ը։ Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք։
2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է խարդախության 473 դեպք, բացահայտվել է 455-ը։ Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 5 դեպք: Նույն ժամանակահատվածում արձանագրվել է յուրացման կամ վատնման 129 դեպք, բացահայտվել է 116-ը։ Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 2 դեպք։
Այս տարի՝ մինչև մայիսի 14-ն արձանագրվել է պետական-հասարակական ունեցվածքի գողության 215 դեպք, բացահայտվել է 86-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 3 դեպք:
Արձանագրվել է անձնական ունեցվածքի գողության 955 դեպք, բացահայտվել է 587-ը։ Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 34 դեպք։
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է բնակարանային գողության 529 դեպք, բացահայտվել է 276-ը։ Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 25 դեպք։
2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է պետական-հասարակական ունեցվածքի գողության 116 դեպք, բացահայտվել է 59-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք: Արձանագրվել է անձնական ունեցվածքի գողության 1279 դեպք, բացահայտվել է 803-ը։ Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 36 դեպք: Բնակարանային գողության 439 դեպքից բացահայտվել է 188-ը։ Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 40 դեպք։
2010 թ. հունվարի 1-ից մայիսի 14-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է ավազակային հարձակման 41 դեպք, բացահայտվել է 27-ը։ Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 6 դեպք։
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է կողոպուտի 69 դեպք, բացահայտվել է 47-ը։ Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 5 դեպք։
2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է ավազակային հարձակման 62 դեպք, բացահայտվել է 25-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 2 դեպք:
Կողոպուտի 89 դեպքից բացահայտվել է 55-ը, բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 7 դեպք։






Facebook
Tweet This
Email This Post
