Թուրքիան, Ադրբեջանը, Իտալիան և Հունաստանը գազի գագաթաժողով կանցկացնեն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 17, 2010 5:53

Թուրքիան, Ադրբեջանը, Իտալիան և Հունաստանը բնական գազի հարցի շուրջ գագաթաժողով կանցկացնեն. այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարար Թաներ Յիլդիզը:

Թուրք նախարարը հայտնել է, որ համաժողովի ընթացքում հիմնական ուշադրությունը կկենտրոնացվի Ադրբեջանից Թուրքիայով ու Հունաստանով դեպի Իտալիա գազի խողովակաշարի կառուցման հեռանկարների հարցին:

Յիլդիզը նշել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր աթենքյան այցի ընթացքում այդ հարցը քննարկել է հունական իշխանությունների հետ:

Դիտվել է 1495 անգամ:
Print Friendly

Leave a Reply