Արման Սարգսյանի հաջող նորամուտն ամերիկյան ռինգում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 16, 2010 18:45

ԱՄՆ-ի Նևադա նահանգի Պրիմ քաղաքի ռինգում թեթև քաշային (61,2 կգ) պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների WBL վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը կրող Արման Սարգսյանը մրցեց ամերիկացի  Լեո Մարտինեսի հետ:  8 ռաունդանոց մրցամարտում մրցավարների որոշմամբ հաղթեց Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող մեր հայրենակիցը: Ի դեպ, Արմանը նաև Ռուսաստանի, ԱՊՀ և Սլավոնական երկրների չեմպիոն է: Ընդ որում, Սարգսյանի նորամուտն ամերիկյան ռինգում պետք է կատարվեր 7 ամիս առաջ, սակայն մեքսիկացի Ջենարո Տրազանկոսի հետ նախատեսված նրա հանդիպումն ինչ-ինչ պատճառներով չէր կայացել:

Դիտվել է 1604 անգամ:
Print Friendly

Leave a Reply