Հ Հ արդարադատության նախարարության ՔՎ հասարակայնության հետկապերի բաժանմունքից հաղորդում են

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 16, 2010 17:36

2010թ. մայիսի 15-ին, ժամը 19:00-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՙՆուբարաշեն՚ քրեակատարողական հիմնարկում իր անկողնում հանկարծամահ է եղել քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով, 305-րդ հոդվածով, 34-305-րդ հոդվածներով, 217-րդ հոդվածի 2 մասի 2-րդ կետով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերով (1999թ. հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործով անցնող դատապարտյալ) 14 տարի ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը: Դիակի նախնական զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Մահվան հանգամանքները պարզելու ուղղութամբ տարվում է քննություն:

Դեպքի մասին իրազեկվել և իրականացվող աշխատանքներին մասնակցելու է հրավիրվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբը:

Դիտվել է 1139 անգամ:
Print Friendly

Leave a Reply