ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելեց Երեւանի «Կալենց» թանգարան

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 16, 2010 2:34

«Թանգարանային գիշեր» ակցիայի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելեց Երեանի «Կալենց» թանգարան, որը բացվել է ընթացիկ տարվա ապրիլի 27-ին: Այն ստեղծվել է Հարություն  և   Արմինե Կալենցների տուն-արվեստանոցի հիման վրա: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց թանգարանի տնօրեն Լարիսա Կատասանովան, Հ.Կալենցի մահվանից հետո ընտանիքը ձեռնամուխ եղավ թանգարանի ստեղծմանը:

Շինարարական աշխատանքները սկսվել են 2002թ-ից եւ ավարտվել 2010թ-ին: Ընդհանուր առմամբ թանգարանում պահվում են Հարություն և  Արմինե Կալենցների 1000-ից ավելի աշխատանքներ, որոնցից ցուցասրահներում ներկայացված են շուրջ 300-ը: «Մինչ այդ Հ. եւ Ա. Կալենցների աշխատանքները պահպանվում էին շատ վատ վիճակում: Շատ ուրախ ենք, որ հնարավորություն ստեղծվեց գեղեցիկ ձեւով ներկայացնել նրանց աշխատանքները: Մեզ համար մեծ պատիվ է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելում է մեր թանգարան: Մենք սիրով նրան կներկայացնենք Հ. և Ա. Կալենցների արվեստը»,- ասաց Լ. Կատասանովան:

Կալենցների որդի Սարո Կալենցը, կարևորելով թանգարանի բացումը, նշեց, որ այն նախատեսված է ոչ միայն սովորական այցելուների, այլեւ մասնագետների համա ր: Ըստ նրա` արվեստի պատմության շղթան թերի կլիներ, եթե ամբողջությամբ չներկայացվեր Ա.   և   Հ. Կալենցների աշխատանքները: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, կարևորելով թանգարանի բացումը, նշեց, որ այն մինչ օրս մեծ թվով այցելուներ է ունեցել:

«Այցելուների մեծ թիվը վկայում է այն մասին, որ այս թանգարանը պետք է հասարակությանը: Այստեղ ես կարևորում եմ պետություն-մասնավոր հատված համագործակցությունը: Կալենցի ժառանգները ձեռնամուխ եղան թանգարանի ստեղծմանը, որը հուսով եմ օրինակ կծառայի այլ արվեստագետների ժառանգների համար»,- ասաց նախարարը: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ թանգարանում կկազմակերպվեն միջոցառումներ` նվիրված Հարություն Կալենցի 100 եւ Արմինե Կալենցի 90-ամյա հոբելյաններին:

Կկազմակերպվեն մի շարք ցուցահանդեսներ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Հայաստանից դուրս: «Կալենց» թանգարանի ծրագրերում ընդգրկված են ժամանակակից արվեստի ցուցադրություններ, ուսուցողական և     գիտական ուսումնասիրությունների ծրագրեր, արվեստի արդի խնդիրներին վերաբերող քննարկումներ,     կինոդիտումներ, հրատարակչական նյութերի պատրաստում  և    տարածում:

Դիտվել է 4927 անգամ:
Print Friendly

Leave a Reply