Հայաստանում ամեն չորրորդ աշխատողը տառապում է մասնագիտական սթրեսից

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 26, 2009 19:36

stressՀոգեբան Կարինե Միզոյանն ասում է, որ Հայաստանում աշխատանքի ընթացքում յուրաքանչյուր չորրորդ աշխատող ենթարկվում է սթրեսի, հինգերրորդը` հոգնածության, իսկ յուրաքանչյուր ութերրորդը տառապում է գլխացավով:

Առողջապահության hամաշխարհային կազմակերպության տվյալներով` այս հիվանդությունը հատուկ է հատկապես զարգացող երկրներին, այդ թվում` Հայաստանին:

«Մասնագիտական սթրեսը դիտարկվում է միայն հոգեբանական տեսանկյունից, մինչդեռ այն նաև դեղորայքային բուժման կարիք ունի: Մեր մոտ այն բնորոշ է հիմնականում սպասարկման ոլորտի աշխատողներին»,-ասում է Միրզոյանը:

Ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության` մասնագիտական սթրեսն ամեն տարի աշխարհում 200 մլն դոլարի ծախս է պահանջում(հիվանդաթերթիկների, հոսպիտալացման և ամբուլատոր բուժման վճարներ, աշխատունակության իջեցում)

Հոգեբանի կարծիքով` մեր երկրում մասնագիտական սթրեսի առաջացմանը նպաստում է հիմնականում ցածր աշխատավարձը, անհամապատասխան կրթությունը, աշխատանքային ժամերը, գործատուի բարձր պահանջկոտությունը:

Սթրեսի այս տեսակը, բժիշկների դիտարկմամբ, հանգեցնում է տարբեր հիվանդությունների` արյան ճնշման, արյան մեջ խոլեսթերինի մակարդակի բարձրացում, սրտի աշխատանքի արագացում, ընկճված տրամադրություն, շնչառության հաճախականության նվազում և այլն:

Դիտվել է 2064 անգամ:
Print Friendly

Leave a Reply