Բրոնզե մեդալներ` սամբոյի Եվրոպայի առաջնությունում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 15, 2010 22:01

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրոպայի սամբոյի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Վահան Վարդանյանը 57 կգ քաշայինների պայքարում դարձավ բրոնզե մեդալակիր: Պատվո պատվանդանի  երրորդ աստիճանին կանգնեցին նաև Ռուզաննա Սարգսյանը (48 կգ) և Տիգրան Կիրակոսյանը (52կգ): Մայիսի 16-ին կկայանա մարտական սամբոյի առաջնությունը:  Մրցագորգ դուրս կգան Վաչիկ Վարդանյանը (68 կգ), Աշոտ Դանիելյանը (74 կգ) և Արտակ Ծատինյանը (90 կգ):

Դիտվել է 1450 անգամ:
Print Friendly

Leave a Reply