Հայաստանի թենիսիստների երկրորդ հաղթանակը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 15, 2010 21:56

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անցկացվող թենիսի Դևիսի գավաթի խաղարկության եվրաաֆրիկյան 3-րդ  գոտու մրցաշարում փոփոխակի հաջողություններով հանդես եկող Հայաստանի տղամարդկանց ընտրանին  երկրորդ անգամ հաջողության հասավ: 4-րդ տուրում մեր թենիսիստները 3:0 հաշվով պարտության մատնեցին Ալբանիայի ներկայացուցիչներին: Հարություն Սոֆյանն ու Աշոտ Գևորգյանը մենախաղերում 2:0 (6:2, 7:6) և 2: 1 (6:1, 2:6, 7:5) հաշիվներով առավելության հասան համապատասխանաբար Ֆլավիո Դեկեի  և Ֆերաթ Իստրեֆիի  նկատմամբ: Զուգախաղերում Սոֆյանն ու Խաչատուր Խաչատրյանը վստահորեն հաղթեցին Գենչի Չակչիրի-Դեկե զույգին` 2:0 (6:2, 6:1):

Դիտվել է 1507 անգամ:
Print Friendly

Leave a Reply