Հայերի նկարած «Աննա Կարենինա»-ն պետերբուրգյան փառատոնում արժանացել է մրցանակի

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 26, 2009 19:34

mshakuytՌեժիսոր Արմեն Ռոնովի նկարահանած «Աննա Կարենինա» ֆիլմը պետերբուրգյան կինոփառատոնում արժանացել է մրցանակի` ռուսական դասական կինոյում նոր կինոխոսքի որոնման համար:

Փառատոնը տեղի է ունեցել հունիսի 15-ից 22-ը`«Ուղերձ մարդուն» խորագրով:

Փառատոնին մասնակցել են 80-ից ավել երկրներ: Մասնակիցների շարքում է եղել ճապոնացի օսկարակիր մուլտիպլիկատոր Կոնյո Կատոն:

«Աննա Կարենինա» ֆիլմը նկարահանվել է Մշակույթի նախարարության, «Ամրավիա» ընկերութան և «Ջազվե»-ի հովանավորությամբ:

Գլխավոր դերում եղել է Տաթև Մելքոնյանը, ով կերպավորել է Աննա Կարենինային, իսկ Կարենինի դերը խաղացել է Դրամատիկական թատրոնի դերասան Վլադիմիր Մսրյանը:

Ռեժիսորի խոսքով` «այս ֆիլմը որոշ չափով տարբերվում է բնօրինակից (գրքից), քանի որ պարունակում է հակաքրիստոնական տարրեր, ինչի պատճառով էլ ֆիլմի մասնակցությունը մերժված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնում:

Ֆիլմի պրոդյուսերական հարցերով զբաղվող Գուրգեն Գադաչիկն ասում է, որ ֆիլմի շնորհանդեսն ըստ երևույթին տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնում:

«Աննա Կարենինա»-ն Սանկտ-Պետերբուրգում արժանացել է նաև մեդալի` ռուսական դասական կինոյում ներդրման համար:

Մսրյանի դերակատարմամբ լավագույն ֆիլմերից մեկը ժամանակին եղել է «Նիկոլո Պագանինի»-ն, որի կապակցությամբ  իտալական մամուլը դերասանին համարել է բոլոր ժամանակների ու ժողովուրդների լավագույն Պագանինի:

Դիտվել է 2195 անգամ:
Print Friendly

Leave a Reply