Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Ռեգնում» լրատվական գործակալության հարցին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 14, 2010 22:09

Հարց. – Պարոն Քոչարյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Սերբիայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը չեն կարող ինքնորոշվել: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:

Պատասխան. – Ադրբեջանի նախագահը վաղուց պետք է իմանար, որ միջազգային իրավունքի համաձայն ինքնորոշվում են ոչ թե ազգերը, այլ` ժողովուրդները: Հակառակ դեպքում, հորից նախագահի աթոռի հետ միասին ժառանգություն ստացած թեզիսի համաձայն, որ թուրքերն ու ադրբեջանցիները մեկ ազգ են, Ադրբեջանը չի կարող անկախություն ունենալ:

Դիտվել է 2471 անգամ:
Print Friendly

Leave a Reply