Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 14, 2010 21:45

Մայիսի 14-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ մայիսի 17-20-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագիծը: ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 17 հարց: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 84 հարց, միջազգային 20 պայմանագիր:

Չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ մայիսի 17-20-ի ԱԺ նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվեն մայիսի 17-ի ԱԺ նիստում:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Դիտվել է 1116 անգամ:
Print Friendly

Leave a Reply