Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քայդանաուին:

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 14, 2010 20:20

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է հայ-ամերիկյան համագործակցությոան խորացումը եւ շնորհակալ է ԱՄՆ-ի կառավարությանը` մեր երկրին ցուցաբերվող ծավալուն աջակցության, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված ջանքերի համար:

Զրուցակիցները կարեւորել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը նախորդ ամսին Վաշինգտոնում կայացած Գլոբալ միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին, այդ շրջանակում ունեցած երկկողմ հանդիպումները, եւ նշել քաղաքական ակտիվ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը:

Կողմերը քննարկվել են նաեւ հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, պատրաստակամություն հայտնել շարունակել գործակցությունը տարածաշրջանում կայունության հաստատման, տնտեսական զարգացման խթանման, բարեփոխումների իրականացման ասպարեզներում:

Հանրապետության Նախագահը ու Թինա Քայդանաուն մտքեր են փոխանակել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ` կարեւորել այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերի շարունակումը:

Դիտվել է 1712 անգամ:
Print Friendly

Leave a Reply