Նախագահականում ընդունեցին ցմահ դատապարտյալների հարազատներին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 26, 2009 19:24
artur-mkrtchyany-datapartvac-e-cmah-azatazrkman

Արթուր Մկրտչյանը դատապարտվել էր մահապատժի, իսկ նոր քր. օրենսգիրքն ընդունելուց հետո, երբ վերացավ մահապատիժը, նրա պատիժը փոխեցին ցմահով

Ցմահ ազատազրկման դատապարտվածները պահանջում են վերանայել իրենց նկատմամբ մահապատիժը ցմահով փոխարինելու որոշումները և իրենց ցմահ ազատաազրկումը փոխարինել 20 տարվա ազատազրկմամբ(նախկին քրեական օրենսգրքով դա մահապատժից հետո ամենածանր պատիժն էր: Նրանք գտնում են որ մահապատիժը վերանցելուց հետո ոչ թե նոր պատժի տեսակով` ցմահով պետք պատիշը փոխարինվեր, այլ 20 տարով):

Իսկ քրեական նոր օրենսգրքով ցմահ դատապարտվածների մի մասն էլ  պահանջում է 20 տարվա պատժաչափ մտցնել օրենսգիրք, որ   իրենց դատավճիռները վերանայեն և ցմահը փոխեն 20 տարիով «Քրեական օրենսգրքում 15 տարի ազատազրկումը ցմահ ազատազրկումից առաջ մյուս պատիժն է։ Այսինքն, դատավորները, ստիպված են լինում ցմահ ազատազրկում պատիժ որոշել ամեն անգամ, երբ 15 տարի ազատազրկումը համարում են անբավարար»,- ասված է նրանց հայտարարության մեջ: Մյուս պահանջն է ցմահ չդատապարտել այն անձանց ովքեր անմիջական հանցանք չեն գործել և դատվել են որպես սպանության մասնակից:

Այսօր նախագահականում ցմահ դատապարտյալների հարազատների 11 ներկայացուցիչներին ընդունեց ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության առաջին բաժնի վարիչ Արծրուն Թորոսյանը, ով խոստացավ խնդիրը ներկայացնել երկրի նախագահին:

Դատապարտյալների հարազատներին ընդունել է նաև Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը` խոստանալով հետամուտ լինել խնդրին:

Դիտվել է 2177 անգամ:
Print Friendly

Leave a Reply